Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով
«Ուժեղ Հայաստանի» համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով։ Այս մասին հայտնել է նրա փաստաբանը։
Հիշեցնենք, որ ըստ ՔԿ հաղորդագրության «Ուժեղ Հայաստան» կուսակցության և «Մեր ձևով» շարժման ցույցերին, հավաքներին մասնակիցների հավաքագրելու համար 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակներում ձևականորեն աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու, որոնցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում:



