շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հրազդանի ոստիկանները դանակահարությունը բացահայտեցին հաղորդումից ժամեր անց

Հրազդանի ոստիկանները դանակահարությունը բացահայտեցին հաղորդումից ժամեր անց

Փետրվարի 6-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժին հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ ազդրի ծակած-կտրած վերքով 34-ամյա մի տղամարդ է բուժօգնության դիմել։

Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզեց, տուժողին Հրազդանի Մաքրվան թաղամասից էին հիվանդանոց հասցրել:

Օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե։ Քրեական հետախույզները պարզեցին, որ դանակահարությունը դպրոցի հետնամասում էր եղել:

Դեպքի վայրի զննությամբ և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզ դարձավ, որ տուժողին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել էր Կենտրոն թաղամասի 45-ամյա մի բնակիչ։

Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածվողը նույն օրը ներկայացավ ոստիկանության Հրազդանի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։

Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: