Հրազդանի խանութներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով կան հոսպիտալացվածներ
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 15-ին, ժամը 18։32-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնումեն, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 1-ին հարկում գտնվող մթերային խանութում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:10-ին, մարվել՝ 19:40-ին: Այրվել են խանութը (մոտ 40 քմ)՝ գույքով։ Փրկարարները շենքից և խանութից տարհանել են երկու քաղաքացու, վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։


