շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հրազդանի «գաի» պոստի մոտ Hyundaի-ի շարժիչի հատվածից դուրս եկող գոլորշին վարորդի մոտ հրդեհի տպավորություն է թողել. նա զանգահարել է 911

Հրազդանի «գաի» պոստի մոտ Hyundaի-ի շարժիչի հատվածից դուրս եկող գոլորշին վարորդի մոտ հրդեհի տպավորություն է թողել. նա զանգահարել է 911

Այսօր՝ օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ նախկին Ճանապարհային ոստիկանության անշարժ հենակետի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43 կմ հատվածի ձախակողմյան գոտում, 50-ամյա Արմեն Հովհաննիսյանին պատկանող Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածից դուրս եկող գոլորշին հրդեհի տպավորություն է թողել, ինչի համար էլ ահազանգել են 911:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտեմեքենան և կատարել շարժիչի հովացման աշխատանքներ: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: 

  • Կիսվել: