կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հրազդանում անհայտ գազի պատճառով հիվանդանոցում հայտնված բոլոր աշակերտները դուրս են գրվել

Հրազդանում անհայտ գազի պատճառով հիվանդանոցում հայտնված բոլոր աշակերտները դուրս են գրվել

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 11 դպրոցում անհայտ գազի պատճառով հիվանդանոցում հայտնված աշակերտները դուրս են գրվել։ Տեղեկությունը հայտնում է մարզպետարանի մամուլի ծառայությունը։
 
«Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցում տեղի ունեցած դեպքով Հրազդանի բժշկական կենտրոնում ժամը 15:00-ի դրությամբ որևէ քաղաքացի բուժում չի ստանում: Բոլորը դուրս են գրվել»,– ասված է հաղորդագրությունում:
 
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ անհայտ գազից ինքնազգացողության վատթարացման պատճառով 9-14 տարեկան 12 երեխա այսօր տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն։ Հայտնի էր դարձել, որ անհայտ գազն օգտագործել է աշակերտներից մեկը։
 

  • Կիսվել: