շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Հրազդանի բժշկական կենտրոնում բացվել է COVID-19 առանձնացված բաժանմունք

Հրազդանի բժշկական կենտրոնում բացվել է COVID-19 առանձնացված բաժանմունք

Համաձայն ՀՀ առողջապահության նախարարի՝ հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդացությամբ պայմանավորված «Հրազդանի բժշկական կենտրոնի» առանձին բաժանմունքում կորոնավիրուսի հիվանդության ախտորոշումը հաստատված պացիենտների բժշկական օգնության և սպասարկման ծառայություն ծավալելու վերաբերյալ համապատասխան հրամանի, Հրազդանի բժշկական կենտրոնում բացվել է COVID-19 առանձնացված բաժանմունք, որը ծավալում է կորոնավիրուսային հիվանդության բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայություն:

Ոչ միայն Հրազդանի բժշկական կենտրոնում, այլ նաև Կոտայքի մարզի բոլոր բուժհաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում շարունակվում է նաև պատվաստումային գործընթացը: Պատվաստումներն իրականացվում են աշխատանքային և ոչ աշխատանքային օրերին:

 

  • Կիսվել: