չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Հրազդան, Քաղսի, Սոլակ և Չարենցավան համայնքներում կապամոնտաժվեն միջպետական ավտոճանապարհի տարածքում չօգտագործվող կրպակները

Հրազդան, Քաղսի, Սոլակ և Չարենցավան համայնքներում կապամոնտաժվեն միջպետական ավտոճանապարհի տարածքում չօգտագործվող կրպակները

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ 2020թ. մայիսի 14-ին Կոտայքի մարզպետարանի Քաղաքաշինության վարչությունը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ ուսումնասիրել են Մ-4 միջպետական ավտոճանապարհի Կոտայքի մարզը սպասարկող ճանապարհահատվածներին հարող տարածքներում առկա սպասարկման և հանրային սննդի օբյեկտները, որի արդյունքում Հրազդան, Քաղսի, Սոլակ և Չարենցավան համայնքների վարչական շրջաններում ուսումնասիրվել են թվով 30 օբյեկտներ: Այս մասի հայտնում են ՀՀ Կոտայքի մարզպետարանից:

Բոլորին տրվել են բանավոր հանձնարարականներ՝ մեկ շաբաթվա ընթացքում տարածքները մաքրելու, չօգտագործվող տաղավարները ապամոնտաժելու, մայրուղու երթևեկելի մասի եզրից 15-ից 18 մետր խորությամբ տարածքները ազատելու և վիճակի բարելավման համար: Առավել բարեկարգ վիճակում գտնվող օբյեկտների սեփականատերերին տրվել են ցուցումներ՝ վերացնել նկատված թերությունները:

Նման ուսումնասիրությունները կրելու են պարբերական բնույթ և ժամանակ առ ժամանակ կատարվելու են շրջայցեր իրավասու մարմինների ու մասնագիտական շրջանակների ներգրավմամբ:

  • Կիսվել: