ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հրազդան ՋԷԿ-ում բռնկված հրդեհը մարվել է

Հրազդան ՋԷԿ-ում բռնկված հրդեհը մարվել է

Հրազդան ՋԷԿ-ում բռնկված խոշոր հրդեհը մեկուսացվել է ժամը 13։20-ին, մարվել՝ 16։50-ին։ Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, չշահագործվող շինության ներսում այրվել է մոտ 38 խմ փայտ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին, ժամը 13։01-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ՀրազՋԷԿի տարածքում գտնվող երկաթե չշահագործվող շինությունում այրվում է փայտ:

Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

  • Կիսվել: