ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հրայր Թովմասյանը Վենետիկի հանձնաժողովի հիմնադրման 30-ամյակի առթիվ շնորհավորել է հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյին

Հրայր Թովմասյանը Վենետիկի հանձնաժողովի հիմնադրման 30-ամյակի առթիվ շնորհավորել է հանձնաժողովի նախագահ Բուքիքիոյին

Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Հրայր Թովմասյանը Վենետիկի հանձնաժողովի հիմնադրման երեսունամյակի առթիվ շնորհավորել է հանձնաժողովի նախագահ պարոն Ջիանի Բուքիքիոյին և մյուս անդամներին՝ մաղթելով հետագա արդյունավետ գործունեություն, ընդգծելով հանձնաժողովի կարևորագույն դերը եվրոպական ընտանիքի գործունեության հիմքում ընկած արժեքների պաշտպանության և երաշխավորման գործում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան էջը:

Ի պատասխան նշվածի՝ պարոն Բուքիքիոն, ի թիվս այլնի, վստահություն է հայտնել, որ նշված երկու ինստիտուտների միջև արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական։ 

  • Կիսվել: