կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Հրավիրված երկրների ղեկավարներից ո՛վ և ինչու՛ չի մասնակցել Մոսկվայում Հաղթանակի շքերթին

Հրավիրված երկրների ղեկավարներից ո՛վ և ինչու՛ չի մասնակցել Մոսկվայում Հաղթանակի շքերթին

Մոսկվայում Հաղթանակի շքերթին տարբեր պատճառներով չեն կարողացել մասնակցել հրավիրված երկրների հինգ առաջնորդներ: Պատճառները ներկայացրել է Meduza-ն:

Այսպես՝ ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը չեն գնացել կորոնավիրուսային համաճարակի պատճառով:

Թուրքմենստանի ղեկավարը հրաժարվել է գնալ, քանի որ վերադարձից հետո պետք է ծննդյան տարեդարձը կարանտինում անցկացներ: Խորվաթիայի նախագահը ինքնաթիռի վթարի պատճառով Մոսկվա չի մեկնել:

Ղրղզստանի նախագահը Մոսկվա է ժամանել, սակայն չի կարողացել շքերթին մասնակցել՝  պատվիրակության անդամների շրջանում կորոնավիրուսի բռնկման պատճառով:

 

Նշենք, որ այսօր Ռուսաստանի զիված ուժերից բացի, Հայաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Սերբիայի , Տաջիկստանի, Մոնղոլիայի, Մոլդովայի, Ղրղզստանի, Ղազախստանի և Ադրբեջանի զինվորականներ այսօր հանդիսավոր շքերթով անցել են Մոսկվայի Կարմիր հրապարակով՝ նշելու Մեծ հաղթանակի 75-ամյակը:

Մոսկվայի Կարմիր հրապարակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նույն շարքում նստած են եղել  Բելառուսի, Բոսնիա Հերցեգովինայի, Ղազախստանի, Սերբիայի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի, Տաջիկստանի ղեկավարները և Աբխազիայի ու Օսեթիայի ինքնահռչակ հանրապետությունների   նախագահները, որոնք Մոսկվայում են Հաղթանակի 75-ամյակին նվիրված շքերթի առիթով։

 

  • Կիսվել: