ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հրապարակվել են ՀՀ ԶՈւ-ի կողմից խոցված ադրբեջանական «ՈՒԱԶ»-ի լուսանկարները

Հրապարակվել են ՀՀ ԶՈւ-ի կողմից խոցված ադրբեջանական «ՈՒԱԶ»-ի լուսանկարները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով հետ շպրտվել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ միջադեպի հետևանքով զոհվել է ադրբեջանական զինուժի 2 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել են։

Փորձագետ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է մեր դիրքապահների խոցած ադրբեջանական բանակի ՈԻԱԶ մեքենայի լուսանկարները։

 

  • Կիսվել: