ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 2 զոհի և 5 վիրավորի մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է 2 զոհի և 5 վիրավորի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է ադրբեջանական զինուժի  2 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել են։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:

«Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:  Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,-հայտնել էր Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան:

 

 

  • Կիսվել: