ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Հրապարակվել է Սուխումում օրենքով գողերի սպանության տեսագրությունը

Հրապարակվել է Սուխումում օրենքով գողերի սպանության տեսագրությունը

Համացանցում  հայտնվել է  Սուխումի կենտրոնում օրենքով գողերի սպանության տեսագրությունը։ 

Ուրբաթուրբաթ Սուխումի կենտրոնում «Սան Ռեմո» ռեստորանի ուղղությամբ հրաձգության հետեւանքով զոհվել են երկու օրենքով գողեր՝ Ալխաս Ավիձբան եւ Ասթամուր Շամբան։ Կրակոցներն արձակվել են ավտոմեքենայից երեք դիմակավորված անձիք։ Միջադեպի արդյունքում ևս 4 մարդ մարմնական վնասվածքներ են ստացել։ Նրանցից 22- ամյա մատուցողուհին  ստացել է հրազենային վիրավորում գլխի շրջանում եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ծայրահեղ ծանր վիճակում, մյուս տուժողների կյանքին վտանգ չի սպառնում։

  • Կիսվել: