հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հրապարակել է «ՀՀ-ում ամենամեծ ազգային փոքրամասնության` եզդիական համայնքի իրավունքները» հետազոտության զեկույցը

Հրապարակել է «ՀՀ-ում ամենամեծ ազգային փոքրամասնության` եզդիական համայնքի իրավունքները» հետազոտության զեկույցը

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն հրապարակել է «Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ ազգային փոքրամասնության` եզդիական համայնքի իրավունքները» հետազոտության զեկույցը` հայերեն և եզդիերեն:

Զեկույցում ներկայացվել է եզդիական համայնքի կարգավիճակը, ինչպես նաև հայաստանաբնակ եզդիների ազգային ինքնության, կրթության և ազգային լեզվի ուսուցման, մշակույթի պահպանության և զարգացման, էթնիկ հիմքով առավել հաճախ հանդիպող խտրականության դրսևորումները, օրենսդրական դաշտում առկա իրավական բացերը և գործնական խնդիրները:

Հետազոտությունն իրականացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ:

Մանրամասն՝ այստեղ

  • Կիսվել: