ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
«Հրապարակ». Պեսկովը նախատել է Ռոբսոնին. նրա 50-ամյակին եղել են «օրենքով գողեր»

«Հրապարակ». Պեսկովը նախատել է Ռոբսոնին. նրա 50-ամյակին եղել են «օրենքով գողեր»

«Քրեական աշխարհի ներկայացուցիչ, ռուսաստանաբնակ Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը, իր ծննդյան 50-ամյակի օրը տհաճ պատմության մեջ է ընկել։ Նա որոշել է ծննդյան օրը նշել՝ հրավիրելով ե՛ւ հանցաշխարհի ընկերներին, ե՛ւ պաշտոնական շրջանակների ներկայացուցիչներին։

Խնջույքը կազմակերպել է Քոչարյանի որդու կնքահայր Գենա Ստեփանյանին պատկանող «օբյեկտում»։

Հրավիրյալների թվում են եղել «օրենքով գողեր»՝ Լուչոկ, Աքսիոն, Մեխաս Սոլնցեւսկի եւ այլք։ Հրավիրել է նաեւ Սերգեյ Լավրովին, Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին եւ ուրիշների։

Ռեստորան գնալու ճանապարհին, սակայն, Պեսկովին հատուկ ծառայությունները զգուշացրել են, որ խնջույքին գողեր ու գողականներ կան, եւ նա ետ է դարձել ճանապարհից ու զգուշացրել նաեւ մյուս պաշտոնյաներին, որ չգնան։

Ապա զանգել եւ նախատել է Ռոբսոնին»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: