ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
«Հրապարակ». Խաչատուրովը կներկայանա Ապրիլյանի քննիչ հանձնաժողով. Սերժ Սարգսյանին էլ կկանչեն, բայց չի գա

«Հրապարակ». Խաչատուրովը կներկայանա Ապրիլյանի քննիչ հանձնաժողով. Սերժ Սարգսյանին էլ կկանչեն, բայց չի գա

Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի առնչությամբ ստեղծված քննիչ հանձնաժողովը հավաքվում է գրեթե ամեն շաբաթ։ Հանձնաժողովականներից մեկը պատմեց․ «Առայժմ փաստաթղթերի հետ ենք աշխատում, նախապատրաստում, ուղարկում, հավաքում, ուսումնասիրում»: Շա՞տ մարդ եք կանչել հանձնաժողով։

«Ակնառու՝ երեւի թե ՊՆ հակահետախուզության վարչության պետի տեղակալ Շարյանին ենք կանչել-լսել, իրենից առաջ մի սերժանտ էր»: Կարեւոր բա՞ն ասացին։ «Հա, հետաքրքիր էր, սակայն հայտնի տվյալներ էին»: Ո՞ւմ եք կանչելու։ «Յուրի Խաչատուրովին»: Կգա՞։ «Այո, համաձայնություն արդեն տվել է»: Հետո Սերժ Սարգսյանի՞ն։ «Կարծում եմ՝ այո, բայց թերեւս չի գա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: