հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Հրապարակ». Գևորգ Կոստանյանը կխոսի Հրայր Թովմասյանի քրեական հետապնդման մասին

«Հրապարակ». Գևորգ Կոստանյանը կխոսի Հրայր Թովմասյանի քրեական հետապնդման մասին

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը մոտ օրերս կխոսի Հրայր Թովմասյանի քրեական հետապնդման մասին՝ պատրաստվում է հիմնովին ջախջախել քրգործը, որը հարուցվել է երեկ։  «Կրկին գործ ունենք այն դեպքի հետ, երբ իրավակիրառ մարմինները գտնում են, թե Հայաստանում օրենսդրությունը բաղկացած է միայն քրեական օրենսդրությունից ու ոչ Սահմանադրությունից, եւ ապա`  խիստ անընդունելի եմ համարում ՍԴ նախագահի նկատմամբ նման վերաբերմունքը, քանի որ փաստն ինքնին խախտում է ինչպես դատարանների անկախությունը, այնպես էլ իրավական պետության հիմքերն ու հենքը։

Առաջիկայում ես պատրաստվում եմ այս և երկրում տեղի ունեցող քրեական արդարադատության հարցերին անդրադառնալ խորքային-մասնագիտական եւ միջազգային իրավունքի տեսակետից»:

Իսկ եթե մեղադրանք առաջադրվի՞ Թովմասյանին։ «ՍԴ դատավորին որպես մեղադրյալ ներգրավելու համար ՍԴ-ն պետք է համապատասխան որոշում կայացնի, սակայն այստեղ կարևոր նրբություն կա, որի մասին առաջիկայում կխոսեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: