կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հրաչյա Քոչարը Ռիգայի փողոցին կապող կամուրջը կվերակառուցվի

Հրաչյա Քոչարը Ռիգայի փողոցին կապող կամուրջը կվերակառուցվի

Հրաչյա Քոչարը Ռիգայի (Բանջարանոցային) փողոցին կապող կամուրջը կվերակառուցվի։ Այս մասին իր «Ֆեյսբուքի» էջով տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը։

«Երևանի քաղաքապետարանը նախաձեռնում է Հրաչյա Քոչարը Ռիգայի (Բանջարանոցային) փողոցին կապող կամուրջի վերակառուցման նախագծման աշխատանքներ: Նպատակ ունենք կամարատիպ կամրջի ճարտարապետական տեսքը փոխենք հարթ կամրջի»,- ասվում է գրառման մեջ, որին կցված են նաև լուսանկարներ։

  • Կիսվել: