ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը ևս ապօրինի է. Ռուբեն Հայրապետյան

ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը ևս ապօրինի է. Ռուբեն Հայրապետյան

ԵՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված ՀՊՏՀ ռեկտորի մրցույթին։

Նա, մասնավորապես, գրել է․

«Մի բան ասեմ՝ արդեն կծիծաղեք, բայց ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը ևս ապօրինի է:

Բայց նկարը դրա մասին չէ. մեկ անգամ ասել էի, որ այնքան են կեղծել, որ արդեն մոռացել են, թե երբ ինչ են կեղծել, և սկսել են իրենք իրենց հակասել: Երբ փորձում էին հիմնավորել, թե ինչու օրենքի խախտումով մրցույթ չի հայտարարվում, իսկ պաշտոնակատարը չի փոխվում, անհավատալի կերպով «հորինեցին», թե իբր կառավարության այս որոշումը բուհերի վրա չի տարածվում: Իսկ երբ արդեն ռեկտորի մրցույթ էին հայտարարում, նախարարը իր հրամանում ստիպված «հիմք է ընդունում» կառավարության ՆՈւՅՆ որոշումը (էն, որ չէր տարածվում):

Չէ, չէ, ի՞նչ հանցագործություն, հերթական «անփութությունը» էլի…
Ի՞նչ ասես այս մարդկանց…

Մրցույթի ապօրինի լինելու մնացած բոլոր անհերքելի հիմքերի մասին առանձին կխոսեմ»։

  • Կիսվել: