Հովիկ Աղազարյանի եւ Խաչատուր Սուքիասյանի հարաբերությունները լարվա՞ծ են
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռ չի պարզել, թե ով է Facebook-ի իր էջը կոտրել եւ հայհոյանքներ գրել այլ անձանց:
«Հլը չեմ պարզեմ, բայց փորձելու եմ պարզել»,-ասաց նա՝ հավելելով, որ սա երկրորդ դեպքն է, որ իր էջը կոտրում են:
Հարցին՝ ինչու են լարվել իր եւ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հարաբերությունները, Աղազարյանը զարմացավ ու պատասխանեց, որ բոլորովին էլ լարված չեն:
Հիշեցնենք՝ Ֆեյսբուքի օգտատերերը տարածել են Հովիկ Աղազարյանի հետ նամակագրությունից հատվածներ, որոնցում երևում է, թե ինչպես է քաղաքացիների քննադատություններին ի պատասխան՝ իշխող խմբակցության պատգամավորը հայհոյանքներ հնչեցնում իրեն գրող օգտատերերի ու նրանց հարազատների հասցեին։
Աղազարյանն ասել է, թե իր էջը կոտրել են ու ինքը չէ տարածված մեկնաբանությունների հեղինակը։


