չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հորը սպանած Խաչատրյան քույրերը ցույց են տվել, թե ինչպես են կատարել հանցագործությունը

Հորը սպանած Խաչատրյան քույրերը ցույց են տվել, թե ինչպես են կատարել հանցագործությունը

 

Քննչական հետաքննությունը ներկայացրել է իր երեք դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատրյանի տան տեսանյութը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։ Կադրերում աղջիկները ցույց են տալիս, թե ինչպես են կատարել հանցագործությունը։ Նրանք խոստովանում են, որ մոտեցել են թիկունքից, երբ հայրըբազկաթոռին քնած է եղել:

«Նա (կրտսեր քույրը-խմբ․) դանակի առաջին հարվածը հասցրեց, նա արթնացավ, այնուհետեւ ես մուրճով հարվածեցի, չեմ հիշում՝ մե՞կ անգամ, թե՞ երկու»,- պատմում է միջնեկ քույրը՝ Անգելինան։ Վիրավոր Միխայիլ Խաչատրյանը վեր է կացել եւ հարցրել, թե ինչ է կատարվում։ Աղջիկները զանգել են ոստիկանություն եւ շտապօգնություն ։ Անգելինան նշում է, որ իրենք նախօրոք հաստատված դերեր չեն ունեցել եւ հանպատրաստից են գործել։ Նշվում է, որ ավագ քույրը փորձել է հետ համոզել նրանց եւ մինչեւ վերջին պահը հրաժարվել է մասնակցել հանցագործությանը։ Ենթադրվում է, որ աղջիկները տղամարդուն սպանել են այն բանից հետո, երբ նա հերթական անգամ հարձակվել է կրտսեր քրոջ վրա։

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել անցյալ տարվա հուլիսի 27-ին: Աղջիկները պնդում են, որ իրենց հայրը երկար ժամանակ նվաստացրել է իրենց։ Այժմ նրանք ընդունում են իրենց մեղքը եւ զղջում են։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: