շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հորդորում ենք «Եռաբլուր» պանթեոն այցելել փոքր խմբերով. Պարետատուն

Հորդորում ենք «Եռաբլուր» պանթեոն այցելել փոքր խմբերով. Պարետատուն

Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ: Այս մասին հայտնում են պարետատնից:

 

«Հնարավոր մարդկային կուտակումներից խուսափելու և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով՝

Մայիսի 8-ին՝ ժամը 20:00-ից մինչև մայիսի 9-ը՝ ժամը 23:59-ը, արգելվելու է տրանսպորտային միջոցների և անձանց մուտքը Հաղթանակ զբոսայգու անմար կրակի հուշահամալիրի տարածք և հարակից ճեմուղիներ,

Մայիսի 9-ին՝ ժամը 08:00-ից մինչև ժամը 23:59-ը, արգելվելու է տրանսպորտային միջոցների և անձանց մուտքը Կոմիտասի անվան պանթեոն,

«Եռաբլուր» պանթեոնում մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով նշանակվելու են ոստիկանական վերակարգեր մայիսի 8-ին՝ ժամը 07:00-ից մինչև մայիսի 9-ը՝ ժամը 23:59-ը: Հորդորում ենք «Եռաբլուր» պանթեոն այցելել փոքր խմբերով։

Շնորհակալություն ըմբռնման համար: Նշենք նաև, որ վերոնշյալ կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ»:

 
 
 

 

  • Կիսվել: