հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հորդոր՝ ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոն այցելել խիստ անհրաժեշտության դեպքում

Հորդոր՝ ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոն այցելել խիստ անհրաժեշտության դեպքում

Համաճարակային իրավիճակից ելնելով՝ ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում շարունակվում են կանխարգելիչ միջոցառումները։

Այցելուների մուտքը կենտրոն թույլատրվում է միայն դիմակով, մուտքի մոտ բուժաշխատողի կողմից իրականացվող ջերմաչափումից և ալկոհոլային հիմքով ախտահանիչով ձեռքերի ախտահանումից հետո։

Թմրաբանական հաշվառման և զենք կրելուն խոչընդոտող թմրաբանական հիվանդությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքները տրամադրվում են առաջին հարկում։

 Ստացիոնար բաժանմունքներում բուժվող պացիենտների հետ տեսակցությունները շարունակում են մնալ արգելված, իսկ հարազատների կողմից բերվող իրերը փոխանցվում են պացիենտներին միայն անձնակազմի միջոցով։

 Այցելուներին հորդորում ենք կենտրոն այցելել միայն անհրաժեշտության դեպքում, զերծ մնալ հատկապես ոչ սթափ՝ ալկոհոլ կամ այլ հոգեներգործուն նյութեր գործածած վիճակով կենտրոն այցելելուց։

 Հիշեցնում ենք, որ ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում պացիենտների ընդունելությունն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 18-Ն հրամանի համաձայն, ըստ որի՝ զրկանքի համախտանիշի և սուր փսիխոտիկ խանգարումների առկայության դեպքում պացիենտների ընդունելությունն իրականացվում է շուրջօրյա։

Հարգելի՛ այցելուներ, խնդրում ենք ձեզ ըմբռնումով վերաբերվել կենտրոնում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին և սահմանափակումներին։

  • Կիսվել: