երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հորդառատ անձրևի հետևանքով Մոսկվայում տասնյակ ծառեր են տապալվել

Հորդառատ անձրևի հետևանքով Մոսկվայում տասնյակ ծառեր են տապալվել

Հորդառատ անձրևի հետևանքով Մոսկվայում տապալվել է 170 ծառ։ Այս մասին հայտնում է «Րիա Նովոստին»։

Նշվում է, որ բացի դրանից, ՌԴ մայրաքաղաքի փողոցներում վնասվել է 45 մեքենա, իսկ Մոսկվայի մարզում՝ 20-ը:

Հիշեցնենք, որ երկուշաբթի Մոսկվայում տեղատարափ անձրևներ են գրանցվել: Եղանակը Մոսկվայում և Մոսկվայի մարզում անկայուն կլինի մինչև ընթացիկ շաբաթվա վերջ՝ ցիկլոնի պատճառով: Տեղումները կշարաունակվեն։

  • Կիսվել: