հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Honda-ն բախվել է Opel-ին, Opel-ն էլ վրաերթի է ենթարկել սանմաքրման 2 աշխատակցի

Honda-ն բախվել է Opel-ին, Opel-ն էլ վրաերթի է ենթարկել սանմաքրման 2 աշխատակցի

Ապրիլի 16-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա-Սողոմոն Տարոնց փողոցի խաչմերուկում Honda Fit մակնիշի ավտոմեքենան բախվել է Opel Vectra մակնիշի ավտոմեքենային:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց  և վրաերթի ենթարկել 2 հետիոտնի: Վթար-վրաերթի հետևանքով  3 հոգի  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

 Վիրավորներին առաջինը օգնության են հասել  քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրեջ-փրկարարները:  

 Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին,  որ վրաերթի ենթարկվածները Շենգավիթ վարչական շրջանի  կանաչապատման աշխատակիցներ են եղել, ովքեր փողոցում բարեկարգման աշխատանքներ կատարելուց հետո նստել են «ՍՈւՍԻ» հագուստի սրահի նկուղային հարկի համար նախատեսված բազալտե պատվանդանի վրա և այդ ժամանակ վրաերթի են ենթարկվել և մոտ 2 մետր բարձրությունից ընկել նկուղային հարկ իջնող սանդուղքների վրա: 

  • Կիսվել: