ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
«Honda»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. կա վիրավոր

«Honda»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Պավլիկ Լ.-ն իր վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով Ալափարս-Արզական ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող քարե պարսպին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր Կոտայքի մարզի բնակիչ 30-ամյա Թաթուլ Թ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի և օրվա ապատասխանատու հերթապահ, նույն գումարտակի 1-ին դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:  

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: