կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հոկտեմբերի 23-30-ը Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4585 խախտում

Հոկտեմբերի 23-30-ը Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4585 խախտում

Հոկտեմբերի 23-30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4585 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 163 մեքենա։

Մասնավորապես, հայտնաբերվել են ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 163, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 252 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 279, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 320, հեռախոսից օգտվելու՝ 204, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 95 իրավախախտումներ։ 114 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 177-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 105-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 11-ը՝ բեռնատարներ, 637-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 85 անձ։

Նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 10637 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 185 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 120, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 503 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 55, չամրակապված վարելու՝ 1609, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 266, հեռախոսից օգտվելու՝ 387 իրավախախտումներ։ 298 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 973-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 1528-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 28-ը՝ բեռնատարներ, 392-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 35 անձ։

  • Կիսվել: