ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հողային զանգվածը թափվել է հանրապետական նշանակության (Հ-37) ավտոճանապարհին․ երկկողմանի երթևեկությունը դադարեցված է

Հողային զանգվածը թափվել է հանրապետական նշանակության (Հ-37) ավտոճանապարհին․ երկկողմանի երթևեկությունը դադարեցված է

Մայիսի 6-ին, ժամը 23:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Վազաշեն համայնքի վերջնամասում հողային զանգվածը թափվել է հանրապետական նշանակության (Հ-37) ավտոճանապարհին՝ երկկողմանի փակելով երթևեկությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-37 ավտոճանապարհի Իջևան-Բերդ հատվածի 27-րդ կմ-ին հողային զանգվածը թափվել է ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

«Լևոն 2» ՃՇՇ փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները ճանապարհից հեռացրել են հողային զանգվածը՝ այն դարձնելով երկկողմանի երթևեկելի:

  • Կիսվել: