շաբաթ, օգոստոս 1
1 / 8 / 2026
Հոգեւորականներին հաջողվել է բարձրանալ հուշահամալիր և Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ հոգեհանգստյան աղոթք անել

Հոգեւորականներին հաջողվել է բարձրանալ հուշահամալիր և Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ հոգեհանգստյան աղոթք անել

Այս օրը հետագայում արձանագրվելու է որպես ամենաամոթալի էջերից մեկը մեր նորանկախ պատմության մեջ, երբ ուժային կառույցներն ամեն ինչ արեցին՝ խոչընդոտելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նրան ուղեկցող հոգևորականների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Այս մասին իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյանը:

Նա, մասնավորապես, նշել է. « Չնայած ոստիկանների, ՊՊԾ մի քանի աշխատակցի և հատկապես սև բերետավորների անհարիր պահվածքին, վազելով և  երեք անգամ մի քանի շարքով փակելով մեր դիմացը (չորրորդին արդեն տեղի տվեցին), այնուամենայնիվ, մեզ հաջողվեց բարձրանալ մինչև վերջ, Վեհափառ Հայրապետի առաջնորդությամբ հոգեհանգստյան աղոթք անել և վերադառնալ Մայր Աթոռ։

Հ․ Գ․ քիչ առաջ կադրերում տեսա, որ հանել են Վեհափառ Հայրապետի ծաղկեպսակը Սարդարապատի հուշահամալիրից։ Խոսքերն իսկապես ավելորդ են․․․․»։

  • Կիսվել: