ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման նպատակով պետբյուջեից կհատկացվի 5.135 մլրդ դրամ

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման նպատակով պետբյուջեից կհատկացվի 5.135 մլրդ դրամ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը տեղեկացրել է, որ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի վերակառուցման նպատակով պետական բյուջեից կհատկացվի 5.135 մլրդ ՀՀ դրամ:

«Արդյունքում՝
  • ծառայությունների մակարդակը կհամապատասխանի միջազգային չափորոշիչներին 
  • Կկառուցվի նոր մասնաշենք
  • Կցակառույցների շնորհիվ կընդլայնվեն գործող մասնաշենքերը
  • Կհիմնանորոգվեն գործող մասնաշենքերը
  • Կբարեկարգվի կենտրոնի ամբողջ տարածքը
Կենտրոնը կունենա 425 ստացիոնար և 9 անհետաձգելի բուժօգնության մահճակալ
 
Կբացվի մանկական բաժանմունք»,- գրել է Սիմոնյանը:

 

 

  • Կիսվել: