ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հոգեհանգստի և հարսանիքի արարողությունների համար առանձին կարգ է սահմանված. պարետ

Հոգեհանգստի և հարսանիքի արարողությունների համար առանձին կարգ է սահմանված. պարետ

Հոգեհանգստի ու թաղման արարողությունների համար մենք առանձին մոտեցում ունենք, և առանձին որոշակի կարգ է սահմանված։ Այս մասին ԱԺ հատուկ նիստին ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի հարցին՝ Ավինյանը նշեց․

«Պարոն Ծառուկյան, ցավոք, ո՛չ, որովհետև հանրային միջոցառումների թվաքանակի սահմանափակումն ուզում եմ նշել, որ նվազեցվել է: Հենց հոգեհանգստի ու թաղման արարողությունների համար մենք առանձին մոտեցում ունենք, և առանձին որոշակի կարգ է սահմանված, այնուամենայնիվ, պետք է հաշվի առնենք, որ ապրում ենք համավարակի պայմաններում, և հարսանիքներ այս պայմաններում դժվար է կազմակերպել, որոշակի սահմանափակումներով են նաև կազմակերպվում հոգեհանստի և թաղման արարողոթյունները»։

  • Կիսվել: