շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հնդիկ ուսանողները Երևանի «Ֆրայ Դեյ» սրճարանում կերել են հավի մսով պիցցա և թունավորվել

Հնդիկ ուսանողները Երևանի «Ֆրայ Դեյ» սրճարանում կերել են հավի մսով պիցցա և թունավորվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հոկտեմբերի 27-ին ժամը 19:00-ին ստացել է հաղորդագրություն այն մասին, որ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» են հոսպիտալացվել երեք անձ՝ «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ:

Տեսչական մարմնից հայտնում են՝ պարզվել է, որ հոկտեմբերի 23-ին բուժառուները՝ երեք հնդիկ ուսանող, Երևանի Կոմիտաս 58 հասցեում գործող «Ֆրայ Դեյ» («Fry Day») սրճարանում կերել են հավի մսով պիցցա:

«Արագ արձագանքելով հաղորդագրությանը՝ Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անմիջապես վերահսկողական գործողություններ են ձեռնարկել տվյալ հանրային սննդի օբյեկտում, վերցվել են նմուշներ հավի մսով պիցայից, դրա պատրաստման հումքից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Վերահսկողության և լաբորատոր հետազոտության արդյունքների մասին կհրապարակվի լրացուցիչ»,- հայտնում են տեսչական մարմնից։ 

  • Կիսվել: