կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Հնարավոր է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

Հնարավոր է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

Երևանում սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին, հոկտեմբերի 1-ին և 2-ին հնարավոր է անձրև։  Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

​​​​​​​​​​​​​​​​​​Մարզերում սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին և 2-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 30-ին առանձին շրջաններում հնարավոր է ամպրոպ:

Հոկտեմբերի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-և և 2-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, հոկտեմբերի 3-5-ին նույնքան կբարձրանա։

  • Կիսվել: