ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՀՆԱ-ի ընդհանուր աճին նպաստել են առևտուրն ու ծառայությունները, արդյունաբերությունն ու շինարարությունը. Քերոբյան

ՀՆԱ-ի ընդհանուր աճին նպաստել են առևտուրն ու ծառայությունները, արդյունաբերությունն ու շինարարությունը. Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է իր ղեկավարած կառույցի 2021 թ. իրականացրած ծրագրերն ու բյուջետային հատկացումները:

Տարեսկզբին նախարարությանը հատկացված բյուջեն եղել է 32 մլրդ 319 մլն 738 դրամ, տարվա ընթացքում այն ճշգրտվել է և ավելացել մինչև 45 մլրդ 698 մլն 731 դրամ: Վահան Քերոբյանի խոսքով` կատարողականը կազմել է 95 տոկոս: Էկոնոմիայի նախարարությունը նախատեսված գործողություններն էապես գերակատարել է:

Տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում իրականացվել է 7 ծրագիր, 29 միջոցառում, տնտեսական զարգացման ոլորտում` 6 ծրագիր, 25 միջոցառում, զբոսաշրջության ոլորտում իրականացվել է 1 ծրագիր:

Անդրադառնալով արտահանման ծավալներին` նախարարն ընդգծել է, որ նախորդ տարի 20 տոկոսով աճ է արձանագրվել:

Վահան Քերոբյանի խոսքով` ՀՆԱ-ի ընդհանուր աճին նպաստել են առևտուրն ու  ծառայությունները, արդյունաբերությունն ու շինարարությունը:

  • Կիսվել: