Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում ներդրած ավանդի համար Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մի խումբ աշխատակաիցներ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով պարգևատրվել են Մխիթար Հերացու մեդալով և Երախտագիտության մեդալով։
Մխիթար Հերացու մեդալով պարգևատրվել են.
«ՀՎԿ ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը,
«ՀՎԿ ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը.
«ՀՎԿ ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը,
«ՀՎԿ ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը,
«ՀՎԿ ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» մասնաճյուղի տնօրենի տեղակալ Ջիմշեր Փամփուխչյանը,
«ՀՎԿ ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Սյունիք» մասնաճյուղի տնօրենի տեղակալ Ռիտա Ջհանգիրյանը,
«ՀՎԿ ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Գեղարքունիք» մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանը,
Երախտագիտության մեդալով պարգևատրվել է.
«ՀՎԿ ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ակուստիկայի, ճարտարագիտատեխնիկական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պատասխանատու Կարո Փալայանը։