կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հիվանդանոցներում մարդկանցից առձեռն գումար են ուզում, չգիտես ինչու այդ հիվանդանոցներ չեն մտնում, չեն ստուգում. Վահագն Ալեքսանյան

Հիվանդանոցներում մարդկանցից առձեռն գումար են ուզում, չգիտես ինչու այդ հիվանդանոցներ չեն մտնում, չեն ստուգում. Վահագն Ալեքսանյան

Մեր որոշ գործընկերների թվում է՝ Ազգային ժողովը չի գործում կամ իր լիազորությունները լավ չի կատարում և որպես այդպիսին կարելի է գալ Ազգային ժողով և ասել, որ այսինչ ժամանակահատվածում կլինի, հետո ասել՝ լավ, ոչինչ, բայց նման բան չի կարող լինել: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Նա նշեց, որ էլ չի խոսում ամենատարբեր համակարգերի մասին, որտեղ շատ տարօրինակ վիճակ է: «Ամենօրյա զանգեր ենք ստանում, տարբեր բաներ ենք ստանում, հիվանդանոցներում մարդկանցից առձեռն գումար են ուզում, չգիտես ինչու այդ հիվանդանոցներ չեն մտնում, չեն ստուգում, չգիտես ինչու ոչ մի հսկողություն չկա: Տարատեսակ համակարգերում հատկապես միջին ու ցածր օղակը ինչ-որ իրեն շատ ազատ է զգում, ինչ-որ տարատեսակ ալիքներ են գալիս ինֆորմացիոն հոսքի, որը ինձ վատատեսական է տրամադրում այն աշխատանքի մասին, որը ունենք անելու»,- ասաց նա և նշեց, որ սա մեծագույն խնդիր է:

  • Կիսվել: