երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված քաղաքացի. դանակահարողը ՀՀ ՊՆ սպա է

Հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված քաղաքացի. դանակահարողը ՀՀ ՊՆ սպա է

Օգոստոսի 31-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 21:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, հիվանդանոց տեղափոխվածն էլ Երևանի բնակիչ 29-ամյա Արսեն Վ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախից՝ կրծքավանդակի շրջանում կտրած և ծակած վերքեր» ախտորոշմամբ և հիվանդանոցում բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է իրենց տանը աստիճաններից վայր ընկնելու հետևանքով։

Մինչ «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը հաջողվել է բժիշկներին, Էրեբունու համայնքային ոստիկանները պարզել են նաև, որ այդ օրը ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Էդուարդ Վ.-ն և հիվանդանոց տեղափոխվածը Նոր Արեշի իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն են ունեցել, որի ժամանակ Էդուարդ Վ.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել վերջինիս կրծքավանդակի որովայնի և ազդրի շրջանում։Արդեն տեղում ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները պարզում են կասկածյալի գտնվելու վայրը և բացատրական աշխատանքների արդյունքում վերջինը ներկայանում է ոստիկանության Էրեբունու բաժին։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորն ու նրան դանակահարածը հարազատ եղբայրներ են, իսկ դանակահարողը ծառայում է ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասում՝ որպես դասակի հրամանատար։

  • Կիսվել: