երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Հիշատակի միջոցառումներ՝ նվիրված Արցախյան գոյապայքարի ընթացքում նահատակված չորաթանցիների հիշատակին

Հիշատակի միջոցառումներ՝ նվիրված Արցախյան գոյապայքարի ընթացքում նահատակված չորաթանցիների հիշատակին

Այսօր` օգոստոսի 13-ին,  Չորաթանի վարչական ղեկավար Վարուժան Բաղմանյանի նախաձեռնությամբ, ռուսաստանաբնակ չորաթանցիների  աջակցությամբ,  կայացել են միջոցառումներ՝ նվիրված Արցախյան գոյապայքարի ընթացքում նահատակված չորաթանցիների հիշատակին, հայտնում են Բերդի համայնքապետարանից:

Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի հանդիսապետությամբ կատարվել է նահատակված հայորդիների հիշատակի ոգեկոչման արարողություն։

Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղի «Բերդ» էլեկտրացանցի պետ Անուշավան Մանուչարյանը, Չորաթան բնակավայրի վարչական ղեկավար Վարուժան Բաղմանյանը, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, միջոցառման հյուրերը և չորաթանցիները ծաղիկներ են խոնարհել  Մելիքսեթ Ասատրյանի,  Յուրա ՈՒդումյանի,  Արթուր ՈՒդումյանի, Մանվել Պապյանի,  Արման Ուդումյանի, Վահե Ուդումյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:

Այնուհետև կայացել է ավանդական դարձած ֆուտբոլի հուշամրցաշար, որին մասնակցել են Չորաթանի, Չինարիի, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամսերից մեկի և Նոր ՀաՃնի թիմերը:

Մրցաշարի հաթող է ճանաչվել Նոր Հաճնի թիմը։

Երկրորդ և երրորդ պատվավոր հորիզոնականները զբաղեցրել են զորամասի և Չորաթանի թիմերը։

Հաղթող թիմերը պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով: 

Ռուսաստանաբնակ չորաթանցի Սերգեյ Ուդումյանը  դրամական պարգևի է արժանացրել առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած թիմերին:

  • Կիսվել: