Հիմնանորոգվում է Մարտունու «Մանասի առու» կոչվող ջրատարը
Հիմնանորոգվում է Մարտունու «Մանասի առու» կոչվող ջրատարը: Մոտ 2500 մետր բարձրությունից ոռոգման համար ջուրը նվազագույն կորուստներով կհասնի Մարտունի քաղաք ու Վաղաշեն: Շինարարության բյուջեն մոտ 320 մլն դրամ է: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։


