հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազի մի ճանապարհահատված

Հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազի մի ճանապարհահատված

Հիմնանորոգվում է Հ-21, /Հ-75/ - Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ19+000 - կմ23+900 հատվածը։ Ինչպես հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ»-ը, 4.9կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը գտնվում է Շիրակի մարզում՝ Արթիկ քաղաքի տարածքում։ Հիմնանորոգման ծրագրում ավելացել են նոր ծավալներ, մասնավորապես նոր կոյուղագծի կառուցման աշխատանքները գրեթե ավարտված են, 4.9կմ ճանապարհից 3.2կմ-ն արդեն ասֆալտապատ է։ 

1.7կմ հատվածում ասֆալտապատումը շարունակվում է։ Ճանապարհին առկա ուղեանցի վերակառուցման աշխատանքներն ավարտական փուլում են։ Շինաշխատանքների ավարտին ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։ Աշխատանքները մեկնարկել են 2022թ., ավարտը նախատեսված է ընթացիկ տարում։ Շինաշխատանքները կատարում է «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Սուֆետ» ՍՊԸ-ն։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ 

  • Կիսվել: