Հիմնանորոգվում է Հ-21, /Հ-75/ – Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնանորոգվում է Հ-21, /Հ-75/ – Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ29+600 – կմ32+700 հատվածը։
3.1 կմ ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Մեծ Մանթաշ և Փոքր Մանթաշ բնակավայրերով։
Ներկա պահին կապալառու կազմակերպությունը կատարում է հողային‚ մայթերի կառուցման‚ գոյություն ունեցող ծածկի քանդման աշխատանքներ։
Կառուցվում են նաև հենապատերը‚ նորոգվում են արհեստական կառուցվածքները։ Շինարարը ճանապարհը նախապատրաստում է ճանապարհային ծածկի տեղադրմանը։
Շինաշխատանքները ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից։


