երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հիմնանորոգվել է Մելիքգյուղը միջպետական ճանապարհին կապող հատվածը

Հիմնանորոգվել է Մելիքգյուղը միջպետական ճանապարհին կապող հատվածը

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է, որ 2021 թվականին հիմնանորոգվել է Տ-1-24 /Մ-3/ Մելիքգյուղ կմ0+000-կմ6+000 (6կմ) ճանապարհահատվածը։ Այն անցնում է Արագածոտնի մարզով՝ Մելիքգյուղը կապելով Մ-3 միջպետական ճանապարհի հետ։

Շինաշխատանքներն իրականացրել է «ՎՄՎ Քամփնի» ընկերությունը։

Հիմնանորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Աշխատանքների պայմանագրային արժեքն է 522 000 000 ՀՀ դրամ։

  • Կիսվել: