երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հիմա կառավարությունում այս հարցով քննարկման եմ․ Նարեկ Մկրտչյանը՝ արցախցիներին

Հիմա կառավարությունում այս հարցով քննարկման եմ․ Նարեկ Մկրտչյանը՝ արցախցիներին

Այս պահին արցախցիները բողոքի ակցիա են անում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիմաց։

«Այստեղ հավաքվել են երկու խումբ մարդիկ՝ մի մասը տարիքային թոշակառուներն են, մյուսը զինվորական թոշակառուներն են՝ ուժային կառույցների երկարամյա ծառայության համար։ Ես զինվորական թոշակառու եմ։ Վազգեն Սարգսյանի ռազմական ուսումնարանն ավարտել եմ գերազանցությամբ, մեր բոլոր հրամանները՝ պաշտոնի բարձրացման, առաջխաղացման, կոչումների տրման, գալիս էին ՀՀ ՊՆ-ից։ Ես անձամբ  մի քանի անգամ մասնակցել եմ միջազգային մրցումների։

Փաստորեն, ստացվում է էնպես, որ էն ժամանակ մենք պետք էինք, համարվում էինք ՀՀ զինված ուժերի մի մասնիկ, հիմա մենք պետք չենք, մեր 20-ից ավելի տարիների կենսագրությունը ջնջում են։

Մենք հիմա էստեղ ո՛չ բունտ ենք անում, ո՛չ էլ ուրիշ բան, ուղղակի պահանջում ենք, որ մեր երկարամյա ծառայության դիմաց մեր թոշակները տան։ Իսկ տարիքով թոշակառուներն արդեն ի վիճակի չեն նոր աշխատանք գտնելու, իրենց ապրուստի միջոցը դա է։ Փաստորեն, ստացվում է, որ մեր երկարամյա ծառայության դիմաց պատժվում ենք», - նշեց արցախցիներից մեկը։

Այդ ընթացքում ակցիայի մասնակիցները հանդիպեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին, ով շտապում էր կառավարություն։

«Հիմա կառավարությունում այս հարցով քննարկման եմ, հետ վերադառնամ, կպատասխանեմ հարցերին», - ասաց նախարարը։

  • Կիսվել: