Հիմա ինչո՞ւ եք տուգանում, որ ես իմ հայրենիքն եմ գովազդո՞ւմ. 200 հազ դր.տուգանված քաղաքացի
Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժ/պ Ավետ Բաբայանը և աշխատակիցներն այսօր շրջայց կատարեցին Երևանի կենտրոնում՝ Վարչական տույժեր նշանակեցին սեփական մեքենաներով զբոսաշրջային այցեր կազմակերպող քաղաքացիների նկատմամբ, թույլտվություն չունենալու և գովազդնի մասին օրենքի խախտումների համար։
Վարչության աշխատակիցները տույժի ենթարկված քաղաքացիներին բացատրում էին, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն են արձանագրություն կազմում, ինչպես թույլտվություն չունենալու, այնպես էլ գովազդները չտեղադրելու համար։
«Մի անգամ 100 հազար տուգանքեցիք, հիմա ինչո՞ւ եք տուգանում, որ ես իմ հայրենիքն եմ գովազդում»,-ասաց 100-200 հազ. դր. տուգանված Կարեն Շահնազարյանը, նշելով, որ ոչ մեկին չի խանգարում, ընդամենը աշխատում, ընտանիք է պահում։


