Հիմա էլ «ախռանիկներից» անցան «օգնականների». Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, անդրադառնալով ԶԼՄ-երից մեկի հրապարակմանը, գրում է.
«Հիմա էլ «ախռանիկներից» անցան «օգնականների»: Չէ, ոչ էլ օգնական ունեմ: Հաջորդը ո՞րն ա, «քարտուղարուհի՞»: Էդ էլ չկա))»։
Նշենք, որ Լեւոն Քոչարյանը հրապարակել է մի նկար, որտեղ պատկերված է ոստիկանության կողմից որոնվող երիտասարդի լուսանկարը եւ զուգահեռ գրառումը. «Տեսագրությունում գողություն կատարած անձը, որը նաեւ ոստիկանության նախկին աշխատակից է, այսօր Լեւոն Քոչարյանի օգնականն է»: