ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հիմա դրա ժամանակը չէ խոսել մարդկանց բացթողումների մասին. Ծառուկյան

Հիմա դրա ժամանակը չէ խոսել մարդկանց բացթողումների մասին. Ծառուկյան

Հիմա դրա ժամանակը չէ խոսել մարդկանց բացթողումների մասին։ Այս մասին այսօր խորհրդարանում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում իշխանությունների կողմից՝ կորոնավիրուսի դեմ պայքարում իրականացվող կանխարգելիչ գործողությունները։

«Ես դրա մասին ասել եմ մարտի 3-ին, բայց հիմա դրա ժամանակ չէ ասել, քննադատել մարդկանց բացթողումների, աշխատանքի մասին։ Երբ ամեն ինչ ավարտվի, այդ մասին կարող եմ ասել»,- նշեց նա։   

Հարցին, ինչ վիճակ է իրեն պատկանող ընկերություններում, Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ հիմա ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամ է. «Սակայն պարոն Ծառուկյանը դեռ երկու ամիս առաջ էր ասել, որ տնտեսական ճգնաժամի նախանշաններ կան, պետք է քայլեր կատարվեն, ոպեսզի փակուղու առաջ չկանգնենք: Եթե Ծառուկյանի ասածները, խոսքը լսած լինեին, նախապատրաաստական աշխատանքներ կատարած լինեին, այսպես չէր լինի: Սակայն ես չեմ ուզում այսօր մեղադրել որևէ մեկին: Սա բոլորիս խնդիրն է, միասնական պետք է դուրս գանք այս վիճակից»:

Նրա խոսքով՝ այսօր պետք է ազգովի պայքարել կորոնավիրուսի դեմ. «Սրանից կախված է բոլորիս, բոլորիս երեխաների ճակատագիրը: Մենք պետք է միասնական լինենք և կարողանանք կարգուկանոնը պահպանել: Եթե ախտանշաններ կան, մարդիկ պետք է առաջին քայլն իրենք անեն: Բացի դրանից, այսօր Ազգային ժողովում օրենք ընդունվեց: Եթե մարդը գիտի, որ հիվանդ է, վիրուսն ունի ու ինքը տարածում է, պետք է պատասխանատվության ենթարկվի»:

Այսպիսով, Գագիկ Ծառուկյանը ողջունեց խստացումները:

 

 

  • Կիսվել: