Խուզարկություններ Ստեփանավանում․ ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան»-ի 14 աջակից
Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում խուզարկություններ են իրականացվել։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է տեղեկությունները։
«Խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում: Ձերբակալվել է 14 անձ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:Հակակոռուպցիոնից»,- հայտնեցին կոմիտեից։
Հիշեցնենք, որ առավոտյան Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը գրել էր, որ վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում:



