շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հիմա չեմ կարող կոնկրետ օր նշել, բայց ամեն ինչ արվում է, որ գա․ Արմենակ Խաչատրյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին

Հիմա չեմ կարող կոնկրետ օր նշել, բայց ամեն ինչ արվում է, որ գա․ Արմենակ Խաչատրյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը չի կարող ասել, թե երբ տեղի կունենա հայտնի ռեփփեր Սնուփ Դոգի համերգը:

«Ես հիմա չեմ կարող կոնկրետ օր նշել, բայց ամեն ինչ արվում է, որ գա», - լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Լրագրողի հարցին` կենսական անհրաժեշտությո՞ւն էր  այդ համերգը կազմակեպել սոցիալական այս ծանր իրավիճակում` Խաչատրյանն արձագանքեց. «Ցանկացած միջոցառում, որ կառավարությունը նախատեսել է անել, այո՛»:

Հիշեցնենք՝ Սնուփ Դոգի համերգը պետք է կայանար սեպտեմբերի 23-ին, սակայն հետաձգվեց։

ՀՀ կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ է հատկացրել Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր`  Սնուփ Դոգի գալիք համերգը, եթե տեղի ունենա, այն պետք է լինի բաց բոլորի համար:

  • Կիսվել: