չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հիմա Ալիևը պայքարում է ոչ այնքան հայերի դեմ, որքան իր քաղաքական գոյատևման, իր փրկության համար. Լապշին

Հիմա Ալիևը պայքարում է ոչ այնքան հայերի դեմ, որքան իր քաղաքական գոյատևման, իր փրկության համար. Լապշին

Հեռանկարում Արամ Աբրահամյանը երեկ՝ հոկտեմբերի 7-ին, զրուցել է ռուս և իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ:

«Իմ օրը սկսվում է ձեր նորություններով և ավարտվում է ձեր նորություններով: Այդպես շարունակվում է այս բոլոր օրերի ընթացքում։ Ես կարծում եմ առաջիկա օրերին իրավիճակը կփոխվի, քանի որ ինձ թվում է՝ Ռուսաստանը պետք է միանա և միջամտի իրավիճակին։ Ոչ ոք շահագրգռված չէ, որ Թուրքիան ուժեղանա հարավկովկասյան ռեգիոնում։ Հիմա մենք մոտեցել ենք այն փուլին, երբ Ռուսաստանը պետք է միջամտի՝ դուրս գալով արդեն իր սեփական շահերից, այսինքն՝  որ թույլ չտա Թուրքիան մուտք գործի Հարավային Կովկաս»,-ասել է Լապշինը:

Լապշինի կարծիքով՝ Ալիևը մեծ պատերազմ չէր պլանավորել, բայց Թուրքիայի միջամտությունը փոխել է իրադարձությունների ընթացքը:

«Ես կարծում են նաև, որ սկզբում Ալիևը մեծ պատերազմ չէր պլանավորում, այլ ոչ շատ մեծ պրովոկացիա, ինչպես եղավ 2016-ի ապրիլին։ Բայց շնորհիվ Թուրքիայի միջամտության նրան ներքաշեցին այս ճահիճը, որից նա դուրս գալ չի կարող։ Հիմա Ալիևը պայքարում է ոչ այնքան հայերի դեմ, որքան իր քաղաքական գոյատևման, իր փրկության համար, քանի որ եթե նա պարտվի այս պատերազմում, ապա Բաքվում իրար միջև հակամարտող կլանները դա նրան չեն ների»,-ասաց Լապշինը:

  • Կիսվել: