«Հիլարին խելագարվել է». Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Հիլարի Քլինթոնը «խելագարվել է» և խոստովանել, որ բարեկամական զգացմունքներ է ունի ռուսների հանդեպ։ Այս մասին գրում է Ria Novosti-ն։
Թրամփը անդրադառնալով նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ մի շարք քաղաքական գործիչների հասցեին արված հայտարարությունների, Թվիթերում գրել է.
«Հիլլարի Քլինթոնը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Թոլսի Հաբբարդին «Ռուսաստանի ֆավորիտուհի» է անվանել, իսկ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Ջիլ Սթայնին՝ «Ռուսաստանի գործակալ», իսկ ինձ էլ, ինչպես հավանաբար լսել եք, «Ռուսաստանի մեծ սիրահար» է անվանել (իրականում, ես սիրում եմ ռուսներին, ես սիրում եմ բոլոր մարդկանց): Հիլարին խելագարվել է»,-գրել է ԱՄՆ-ի նախագահը: